Կարևոր իրադարձություններ

Ինչու՞ ՎիվաՍելլ ՄՏՍ-ն ու Բիլայնը ռոումինգը չեն անջատում Արցախի համար․ մեկնաբանում են ընկերություններից

28 Սեպտեմբեր, 2020 11:56
Ինչու՞ ՎիվաՍելլ ՄՏՍ-ն ու Բիլայնը ռոումինգը չեն անջատում Արցախի համար․ մեկնաբանում են ընկերություններից

«Ռոումինգն առհասարկ ոլորտի ստանդարտ է և հայաստանյան օպերատորի իրավասության շրտշջանակներից դուրս է հանել, չեղարկել ռոումինգը։ Օրինակ՝ 2005թ․-ին Վիվա ՄՏՍ մտել է շուկա, բայց 2003թ․-ից գոյություն է ունեցել ռոումինգը՝ Արցախի հետ։ Ես սա ասում եմ իբրև փաստեր, որ Դուք ժամանակագրությամբ տեսնեք, որ ռոումինգը պայմանավորված չէ Վիվա ՄՏՍ-ով կամ Վիվա ՄՏՍ-ի ցանկությունը չէ։ Ռոումինգը ոլորտի ստանդարտ է։ Հայաստանյան օպերատորների լիցենզիան ՝ պետության կողմից տրամադրված, տարածվում է ՀՀ սահմաններով»,- այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց Վիվա Սելլ ՄՏՍ ընկերության հանրային կապերի պատասխանատու Վահե Իսահակյանը։

Մեր հարցին, թե կա՞ն տարբերակներ, որոնց փոփոխության պարագայում հնարավոր կլինի չեղարկել ռոումինգը, Վահե Իսահակյանն ասաց․ «Այս պահին չեմ կարող մեկնաբանել։ Մենք մեր ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն կտրամադրենք, որից կարող եք օգտվել։ Այս պահին այսքանը կարող եմ ասել»։

 

«Ռոումինգի սակագնի զրոյացումը իհարկե օպերատորների որոշմամբ չի իրականացվում։ Ռոումինգի մոդելն աշխատում է հետևյալ կերպ․ կա սահմանված սակագին, որը վճարում են ռոումինգն ապահովող օպերատորին, որի հիման վրա էլ ձևավորվում է վերջնական օգտագործողի գինը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է սահմանում բաժանորդի համար և օպերատորներն էլ դրանից արդեն իրենց գինն է սահմանում։ Այսինքն ռոումինգի համար մենք ունենք պետության կողմից ստացված լիցենզիա, որի սահմաններում էլ գործում ենք և չենք կարող ոչ իրավասու գործողություններ անել»,- այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց Բիլայն ընկերության հանրային կապերի պատասխանատու Նառա Նազարյանը։

Հիշեցնենք, որ ֆեյսբուք սոցիալական ցանցում մի շարք օգտատերեր բարձրաձայնում են Արցախում ռոումինգը չեղարկելու մասին հարցը։

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը լայնամասշտամբ  պատերազմ է սկսել Արցախի ուղղությամբ։ Թեժ մարտերն այսօր էլ շարունակվում են։

 

Մարիամ Մելքումյան

 

Լրահոս

Դիտել ավելին