Կարևոր իրադարձություններ

Անցած ամիսներին Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք 0 քննարկում․ Արայիկ Հարությունյան

16 Սեպտեմբեր, 2020 11:57
Անցած ամիսներին Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք 0 քննարկում․ Արայիկ Հարությունյան

Ասեմ, որ պատգամավոր Արսեն  Ջուլֆալակյանի մանդատը վայր դնելու հետ կապված գործընթացը չի ավարտվել, և ես այս պահին զերծ կմնամ այդ հարցի մասին խոսելուց, գուցե դրան կանդրադառնամ հաջորդող օրերին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու որոշմանը։

«Գուցե դրան անդրադառնամ հաջորդ օրերին, բայց պետք է արձանագրեմ, որ անցած ամիսներին Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք 0 քննարկում: Ջուլֆալակյանը կարող էր իր հարցերը բարձրացնել  և հնարավոր է, որ մենք այդ կոնկրետ քննադատության մի մասն ընդունեինք և շտկումներ անեինք, իսկ մի մասի դեպքում էլ բացատրեինք, որ որոշ փաստեր չեն համապատասխանում իրականությանը»,- հավելեց նախարարը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին