«Քլիվլենդ Կավալերսի» ծանր հարձակվող Քևին Լավը վաղը` հոկտեմբերի 18-ին խաղահրապարակ կվերադառնա, հայտնում է «The Score»-ն:
Ամերիկացին կմասնակցի «Տորոնտոյի» հետ մինչմրցաշրջանային խաղին:
Լավի համար սա կլինի առաջին հանդիպումը վերջին 6 ամսվա ընթացքում: Մայիսին կատարված ուսի վիրահատությունից հետո 27-ամյա բասկետբոլիստը նախորդ շաբաթվա ընթացքում առաջին անգամ սկսեց մարզվել ընդհանուր խմբի հետ: