Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483,5
    489,5

  • EUR

    546
    558

  • RUB

    6,69
    6,99

Կարևոր իրադարձություններ

Ովքե՞ր են երեխաների համար միջոցառումը կազմակերպել. Վարչապետի հրապարակած տեսանյութի հետքերով

02 Հունիս, 2020 11:12
Ովքե՞ր են երեխաների համար միջոցառումը կազմակերպել. Վարչապետի հրապարակած տեսանյութի հետքերով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 2-ին, ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել, կից կատարելով գրառում. «Հենց նոր ինձ ուղարկեցին այս տեսանյութը՝ հավաստիացնելով, որ սա տեղի է ունեցել երեկ՝ Շենգավիթ վարչական շրջանում։ Սա ծայրահեղ անպատասխանատվության դրսեւորում է, սպառնալիք ազգային անվտանգությանը։ ԱԱԾ տնօրենին հանձնարարել եմ զբաղվել բոլոր այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներով»։ 

Տեսանյութում երևում է, թե ինչպես են երեկ մի խումբ երեխաներ և ծնողներ տոնել հունիսի 1-ը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը:

«Միջոցառումը կազմակերպվել է Բագրատունյաց 34 հասցեում՝ շենքի մի քանի բնակիչների նախաձեռնությամբ, երեկ երեկոյան: Մենք նոր ճշտել ենք՝ միջոցառման կազմակերպման հետ մենք որևէ առնչություն չունենք, մանրամասներից տեղյակ չենք: Երեկոյան որոշել են երեխաներին ուրախացնեն, հատուկ նախապատրաստական աշխատանքներ չեն եղել: »,- այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ՝ Հովհաննես Ղալեչյանը:

Մեր ճշտող հարցին՝ արդյո՞ք բնակիչների հետ զրուցել են, զգուշացրել են, որ նման միջոցառումներ կազմակերպելն արգելված է՝ արտակարգ դրության պայմաններում, Ղալեչյանն ասաց. «Բնակիչները բոլորն էլ տեղյակ են պարետատան որոշումներին, ցուցումներին և սահմանափակումներին, սեփական նախաձեռնությամբ են արել: Բնականաբար, սա իրավական հետևանքներ կունենա»:

Հովհաննես Ղալեչյանն ասաց, որ ձեռնարկվելիք մյուս քայլերի մասին լրացուցիչ կտեղեկացնեն: 

 Մարիամ Մելքումյան

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին