Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477
    480,5

  • EUR

    527
    535

  • RUB

    7,63
    7,83

Կարևոր իրադարձություններ

Ամբողջությամբ ընդունեց վարորդների համար բալային համակարգի ներդրման օրինագիծը

09 Դեկտեմբեր, 2019 11:14
Ամբողջությամբ ընդունեց վարորդների համար բալային համակարգի ներդրման օրինագիծը

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը մշակել էր ՀՀ կառավարությունը:

Օրենքի նախագծերի փաթեթով նախատեսվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրամադրել 9 միավոր: Խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվում են օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները: Երթևեկության ոլորտի թվով 100 զանցակազմերից տուգանային միավորներ նախատեսված են 20-ի համար։

Օրենքի նախագիծն ընդունվեց 57 կողմ, 35 դեմ և 3 ձեռնպահ ձայներով: Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո: Օրենքների պաշտոնական հրապարակման օրը համարվում է դրանց ամբողջական տեքստը «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» առաջին անգամ հրատարակման օրը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին