Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում կարող են զինծառայության տարկետում տալ միջնակարգ մասնագիտական հաստատությունների սովորողներին

30 Մայիս, 2019 12:24
ՀՀ-ում կարող են զինծառայության տարկետում տալ միջնակարգ մասնագիտական հաստատությունների սովորողներին

Հայաստանի միջնակարգ մասնագիտական հաստատությունների սովորողները կարող են բանակում ծառայության տարկետում ստանալ մինչեւ ուսման ավարտը։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, «Զինծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, մայիսի 30-ին ասել է պաշտպանության փոխնախարար, հիմնական զեկուցող Գաբրիել Բալայանը։

Բացի այդ, օրենքն ընդունելու դեպքում կստեղծվի ավագ ենթասպաների ներգրավման հնարավորություն որպես սպաների համար «Հասանելի եւ երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման» ծրագրի շահառուներ։

«Օրինագծի մեկ այլ դրույթ է պայմանագրային ծառայության մեջ մտնել ցանկացողների տարիքի բարձրացումը մինչեւ 40 տարեկան՝ ներկա 36-ի փոխարեն»,- ընդգծել է պաշտոնյան։ Բացի այդ, ինչպես նշել է փոխնախարարը, բավարարվել է մինչեւ 45 տարեկան պայմանագրային ծառայության մտնելու հնարավորության առաջարկությունը որոշակի զինվորական մասնագիտությունների համար։

Բալայանը նաեւ նշել է, որ եղբայրներին բանակ միաժամանակ զորակոչելու դեպքում վիճակահանությանը կարող է մասնակցել միայն նրանցից մեկը, իսկ մյուսը կզորակոչվի նույն զորամաս։ «Զինակոչիկը, որի եղբայրը արդեն ծառայության մեջ է, կարող է զորակոչվել նույն զորամաս, եթե նա համապատասխանում է ծառայության պայմաններին այդ զորամասում»,- պարզաբանել է Գաբրիել Բալայանը։

Նա նաեւ առաջարկել է կրճատել ծառայության ժամկետը երեքից երկուսի «Պատիվ ունեմ» ծրագրով, որը գործում է այն զինծառայողների համար, որոնք ժամկետային ծառայություն են անցնում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին