Կարևոր իրադարձություններ

Հղի Քիմ Քարդաշյանը հրաժարվել է շնորհանդեսից և գնացել մահամերձ նախկին փեսայի մոտ (լուսանկարներ)

15 Հոկտեմբեր, 2015 21:11
Հղի Քիմ Քարդաշյանը հրաժարվել է շնորհանդեսից և գնացել մահամերձ նախկին փեսայի մոտ (լուսանկարներ)

Քարդաշյանների ընտանիքը աշխարհին կոչ է արել աղոթել իրենց նախկին փեսայի` Քլոե Քարդաշյանի նախկին ամուսնու՝ Լամար Օդոմի համար, որին նախօրեին անգիտակից վիճակում գտել էին Լաս Վեգասի հասարակաց տներից մեկում:

The Independnet-ը հայտնում է, որ այժմ նախկին բասկետբոլիստ Օդոմը արհեստական շնչառության սարքով է շարունակում է իր գոյությունը:

Արևմտյան ԶԼՄ-ներն այս առնչությամբ հայտնում են, որ Քլոե Քարդաշյանը «անմխիթար» վիճակում է: Լաս Վեգաս` նախկին փեսային իր աջակցությունը հայտնելու է գնացել անգամ հղի Քիմ Քարդաշյանը. նա ստիպված է եղել հրաժարվել իր շնորհանդեսներից մեկից` հիվանդանոց գնալու համար:

Քարդաշյանների ընտանիքի տարբեր անդամներ` մայրը` Քրիսը, քույրերից Քդնալը, եղբայր Ռոբերտը իրենց սատարումն են հայտնել սոցցանցերում համապատասխան գրառումներով:

Աղբյուր՝ Tert.am

 

Լրահոս

Դիտել ավելին