Կարևոր իրադարձություններ

Արծվիկ Մինասյանը հանդիպել է ՀՀ-ում ներդրումներով հետաքրքրված գործարարների հետ

13 Հուլիս, 2018 16:01
Արծվիկ Մինասյանը հանդիպել է ՀՀ-ում ներդրումներով հետաքրքրված գործարարների հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը մի շարք հանդիպումներ է ունեցել օտարերկրյա գործարարների հետորոնք հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելու և գործարարությամբ զբաղվելու հնարավորությամբ։ Այս մասին  տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մասնավորապեսնախարարը հանդիպումներ է ունեցել  եգիպտական EL SEWEDY METERS խմբի զարգացման գծով տնօրեն Լեոն Տեր-Հակոբյանինույն խմբի չեխական գործընկեր ZPA Smart Energy  ընկերության տարածաշրջանային վաճառքի տնօրեն Յան ՍլավիկիապաավստրիականSTRABAG ընկերության ներկայացուցիչների հետ։ Հանդիպումներին մասնակցել են նախարարի տեղակալներընախարարության և Բիզնես Արմենիայի պատասխանատու անձինք։

Նախարար Մինասյանը ողջունել է Հայաստանում ներդրումներ կատարելու և բիզնեսով զբաղվելու գործարարների հետաքրքրվածությունըներկայացրել ՀՀ կառավարության ներդրումային քաղաքականությունըանդրադարձել մեր երկրում արտադրություն հիմնելու և ԵԱՏՄ ու Իրանի շուկաներ մուտք գործելու հնարավորություններին ու առավելություններինպետություն-մասնավոր հատված փոխգործակցությանը։

Քննարկվել են էներգետիկ ոլորտինճանապարհաշինությանն ու բնակարանաշինությանը,ենթակառուցվածքների բարելավմանըբիզնեսում նոր տեխնոլոգիաների կիրառմանն առնչվող հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա աշխատանքների համակարգումն իրականացնել Բիզնես Արմենիայի և նախարարության համապատասխան պատասխանատուների միջոցով։

 

Լրահոս

Դիտել ավելին