Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի ԶՈՒ-ն լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնի

09 Մարտ, 2018 15:39
Ադրբեջանի ԶՈՒ-ն լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնի

2018 թվականի մարտի 12-17-ն Ադրբեջանի ԶՈՒ-ն լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնի ադրբեջանական բանակի տարբեր ստորաբաժանումների ու միավորումների մասնակցությամբ: Այդ մասին հաղորդում է minval.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը:

Զորավարժություններին կմասնակցի մինչև 25.000 զինծառայող, մինչև 250 միավոր տանկ և այլ զրահապատ տեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 1000 հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, մինչև 50 միավոր տարբեր նշանակության ավիացիա:

Պաշտպանության գերատեսչությունում նշել են, որ զորավարժությունների ընթացքում տարբեր պոլիգոններում իրականացվելու են մարտական կրակոցներ՝ վերջերս ձեռքբերված սպառազինության նոր տեսակների կիրառմամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին