Կարևոր իրադարձություններ

ՔԿ-ն ՀՔԾ է ուղարկել ԶԼՄ հրապարակման հիման վրա կատարված նախնական ուսումնասիրության նյութերը

16 Օգոստոս, 2017 21:03
ՔԿ-ն ՀՔԾ է ուղարկել ԶԼՄ հրապարակման հիման վրա կատարված նախնական ուսումնասիրության նյութերը

ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում ուսումնասիրվել են  Hetq.am կայքում  հրապարակված «Գնդապետի պնդմամբ՝ ՔԿ քննիչները շանտաժի են ենթարկել և անհիմն մեղադրանք առաջադրել» վերտառությամբ հոդվածում մատնանշված հանգամանքները։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, հրապարակման մեջ վկայակոչելով որպես գնդապետ ներկայացած քաղաքացուն՝ Արմեն Գալստյանին, վիճարկվում է ՀՀ ՔԿ առանձին աշխատակիցների գործողությունների իրավաչափությունը՝ մեղադրելով ծանր հանցագործություն կատարելու մեջ։ Մամուլի հրապարակման հիման վրա ՀՀ ՔԿ ներքին անվտանգության վարչությունում  կատարված նախնական ուսումնասիրության ժամանակ Ա.Գալստյանը գրավոր հաստատել է, որ նշված հոդվածի հիմքում դրված տեղեկություններն ինքն է տրամադրել լրատվամիջոցին և պնդել դրանք։

Նկատի ունենալով, որ նշված վերտառությամբ հոդվածում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ դրա հիման վրա ՀՀ ՔԿ ներքին անվտանգության վարչությունում իրականացված նախնական ուսումնասիրության նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

 

Լրահոս

Դիտել ավելին