Կարևոր իրադարձություններ

Իշխան Զաքարյանն անհետացել է. նույնիսկ մտերիմ ընկերոջ՝ Հարություն Քուշկյանի դստեր հարսանիքին ներկա չի գտնվել. «Հրապարակ»

07 Հուլիս, 2017 08:03
Իշխան Զաքարյանն անհետացել է. նույնիսկ մտերիմ ընկերոջ՝ Հարություն Քուշկյանի դստեր հարսանիքին ներկա չի գտնվել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանն անհետացել է։ Նա ոչ խորհրդարան է գալիս, ոչ էլ կուսակիցների զանգերին պատասխանում։ Շատերը զարմացել են՝ նրան չտեսնելով մտերիմ ընկերոջ՝ Հարություն Քուշկյանի դստեր հարսանիքին։ Փոխարենը ներկա է եղել մեկ այլ նեղացած՝ Հովիկ Աբրահամյանը, ով լավ քեֆ է արել։ Իշխան Զաքարյանը նաեւ Համահայկական խաղերի կոմիտեի նախագահն է։ Ամառային խաղերն անցկացվում են 4 տարին մեկ, վերջինը եղել է 2015թ․ օգոստոսին, Արցախում։ Այնպես որ, մինչեւ հաջորդ խաղերը՝ 2019 թ․, իշխանությունը պետք է Զաքարյանի սիրտը շահի»։
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին