Կարևոր իրադարձություններ

«Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Լուիզա Սարգսյանը Շավարշ Քոչարյանին շփոթել է Վիգեն Քոչարյանի հետ. «Հրապարակ»

01 Հուլիս, 2017 08:38
«Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Լուիզա Սարգսյանը  Շավարշ Քոչարյանին շփոթել է Վիգեն Քոչարյանի հետ. «Հրապարակ»
 «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում զավեշտալի էպիզոդ է գրանցվել։ Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի անդամ, «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Լուիզա Սարգսյանը փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին հարցրել է կալանավայրերի սննդի մասին։
 
Վերջինս տարակուսել է՝ ես ի՞նչ կապ ունեմ քրեակատարողական հիմնարկների հետ։ Երիտասարդ պատգամավորը, հավանաբար, Շավարշ Քոչարյանին շփոթել է Վիգեն Քոչարյանի՝ արդարադատության փոխնախարարի հետ, սակայն սա չի խանգարել, որպեսզի հնաբնակ պատգամավորները զվարճանան նորաթուխ պատգամավորի վրիպման վրա։
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին