Կարևոր իրադարձություններ

Արտաշատի փոխքաղաքապետն արտագաղթում է. նա Հովիկ Աբրահամյանի հետ Գերմանիայում բիզնես կդնի. «Հայկական ժամանակ»

07 Հունիս, 2017 10:25
Արտաշատի փոխքաղաքապետն արտագաղթում է. նա Հովիկ Աբրահամյանի հետ Գերմանիայում բիզնես կդնի. «Հայկական ժամանակ»

«Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտերիմները հերթով արտագաղթում են: «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ պատրաստվում է արտագաղթել Արտաշատի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը:


Հովիկ Աբրահամյանի այս ազգականը նախկին վարչապետի հետ տևական ժամանակ է, ինչ քննարկում էր Գերմանիայում բիզնես հիմնելու հարցը: Վերջերս էլ նրանք երկուսով եղել են Համբուրգում և պատրաստվում են արտադրական ձեռնարկություն ստեղծել, որը կգրանցվի հենց Գագիկ Պողոսյանի անունով:

Արտաշատի քաղաքապետի ընտրությունների հետաձգումն ավելի է արագացրել այս գործընթացը, և ժամանակ չկորցնելու համար Աբրահամյաններն իրենց հարազատների համար դրսում «փոքրիկ» բիզնեսներ են ստեղծում՝ հետագա բարեկեցիկ կյանքը երաշխավորելու համար:


Նշենք, որ Գագիկ Պողոսյանը Հովիկ Աբրահամյանի ազգականն է, որի միջոցով Աբրահամյանները դեռ իրենց ձեռքում են պահում Արտաշատ քաղաքի կառավարումը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին