Կարևոր իրադարձություններ

Դեպի Անգլիա, Ռուսաստան. Հովիկ Աբրահամյանի բարեկամ-հարազատները հերթով հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»

06 Հունիս, 2017 07:50
Դեպի Անգլիա, Ռուսաստան. Հովիկ Աբրահամյանի բարեկամ-հարազատները հերթով հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի բարեկամ-հարազատները հերթով հեռանում են Հայաստանից։ Արգամիչին պատկանող «Մխչյան ֆիշ» ՍՊԸ-ի տնօրեն Ամբիկ Գեւորգյանը երեկ «Հրապարակ»-ի լրագրողին հայտնել է, որ ինքն այսօրվանից այդ ՍՊԸ-ի տնօրենը չէ՝ լքում է Հայաստանը, մշտական բնակության է մեկնում Անգլիա։ «Դիմումս գրել եմ, վիզաս վերջապես եղել է։ Ընտանիքս, կինս, երեխաներս, թոռներս՝ բոլորն արտասահմանում են, ես էի մնացել, ես էլ եմ գնում, վիզաս չէր լինում, թե չէ շուտ կգնայի»,- ասել է նա։ Ապա հաստատել է «Հրապարակ»-ի տեղեկությունը, որ վերջերս Ռուսաստան է տեղափոխվել նաեւ նախկին վարչապետի եղբայր Ջոնիկ Աբրահամյանը։ Մշտակա՞ն բնակության։ «Այո, Ռուսաստանում է, էնտեղ ուզում է գործունեություն կատարի, էնտեղ էլ մնա»։ «Ազգովի» հեռանալու պատճառը, Գեւորգյանի պնդմամբ, քաղաքական չէ, հավաստիացրել է, որ ինքն ընտանիքի համար է տեղափոխվում։
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին