Կարևոր իրադարձություններ

Վրաստանում 7 անձ ազատազրկման է դատապարտվել` Ռուսաստանից Հայաստան գազատարի պայթեցման փորձի համար

24 Մայիս, 2017 13:53
Վրաստանում 7 անձ ազատազրկման է դատապարտվել` Ռուսաստանից Հայաստան գազատարի պայթեցման փորձի համար

Թբիլիսիի դատարանը 7 քաղաքացու կալանավորելու որոշում է կայացրել, ովքեր մեղադրվում են 2016թ. օգոստոսի 20-ին ահաբեկչության իրականացման նպատակով զենք-զինամթերքի և պայթուցիկ նյութերի անօրինական ձեռքբերման ու պահպանման, դեպի Հայաստան ռուսական գազատարի պայթեցման փորձի մեջ:

tabula.ge լրատվական կայքի փոխանցմամբ` քաղաքացիները դատապարտվել են 2-ից 14 տարվա ազատազրկման:

Նշենք, որ ձերբակալվածները պատրաստվում էին Թբիլիսիից մոտավորապես 20 կմ հեռավորության գտնվող Սագուրամո գյուղի մոտակայքում պայթեցնել Ռուսաստանից դեպի Հայաստան գազամուղի բաց հատվածը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին