Կարևոր իրադարձություններ

Ովքե՞ր են Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակի 8 հայ գործարարները

20 Ապրիլ, 2017 12:50
Ովքե՞ր են Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակի 8 հայ գործարարները

Forbes ամսագրի ռուսական ծառայությունը ներկայացրել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակը: Աղյուսակում տեղ է գտել 200 գործարար, որնցից 8-ը հայեր են: Ստորև ներկայացնում ենք նրանց զբաղեցրած հորիզոնականներն` ըստ կարողության:

18-րդ հորիզոնական-  Սերգեյ Գալիցկին (Հարությունյան)` 6.8 միլիարդ դոլար կարողությամբ: Նա «Մագնիտ» առևտրի ցանցի գործադիր տնօրենն է: 

32-րդ հորիզոնական- «Տաշիր Գրուպ» ձեռնարկության սեփականատեր Սամվել Կարապետյան` 3.4 միլիարդ դոլար: Նշենք, որ գործարարի կարողությունն այս տարի ավելացել է 300 միլիոն դոլարով: 

 48-րդ հորիզոնական- Դանիլ Խաչատուրով՝ 2 միլիարդ դոլար կարողությամբ: Նա «Ռոսգոսստրախ» ընկերության համասեփականատերն ու գործադիր տնօրենն է:

99-րդ հորիզոնական- Ռուբեն Վարդանյան` 950 միլիոն դոլար կարողությամբ:

Վարկանիշային աղյուսակում տեղ են գտել նաև «ՍԿԱՐԼԵՏ» ընկերության հիմնադիր Ալբերտ Ավդոլյանը (800 միլիոն դոլար), Նիկոլայ և Սերգեյ Սարգիսովները (700 միլիոն դոլար) և Mamba և Badoo ծանոթությունների կայքերի հիմնադիր Անդրեյ Անդրեևը (Անդրեյ Օհանջանյան)` 500 միլիոն դոլար կարողությամբ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին