Կարևոր իրադարձություններ

Հետաքրքիր փաստեր տեսողության մասին

17 Ապրիլ, 2017 18:32
Հետաքրքիր փաստեր տեսողության մասին

Հաճախ չենք մտածում, թե որքան շատ ենք լարում մեր տեսողությունը, երբ նստում ենք համակարգչի առջև, հեռուստացույց ենք դիտում, կարդում ենք և այլն։ Բայց չէ որ այն մեր օրգանիզմի ամենակարևոր օրգաններից մեկն է, որի միջոցով շրջապատող աշխարհի մասին ամենաշատ տեղեկություններն ենք ստանում ։
Ներկայացնում ենք տեսողության մասին հետաքրքրի փաստեր։

1.Շնաձկների և մարդկանց եղջերաթաղանթները շատ նման են,որի պատճառով շնաձկան եղջերաթաղանթը երբեմն օգտագործվում է մարդկայինին փոխարինելու համար։

2. Անհնար է բաց աչքերով փռշտալ։

3. Մարդկային աչքը կարող է տարբերել մոխրագույնի 500 երանգներ։

4. Ծնվելիս ակնախոռոչի տրամագիծը կազմում է մոտավորապես 17,5 մմ , դեռահասի մոտ՝ 20-21մմ, իսկ մեծահասակների մոտ 24 մմ։

5. Մարդու աչքը կշռում է գրեթե 8 գրամ։

6. Մարդկային օրգանիզմի մկաններից ամենաակտիվը աչքինն է։

7. Աչքի ծիրանագույն պատյանն այնքան յուրահատուկ է, որքան մատնահետքը։

8. Մեկ վայրկյանում մարդը կարող է 5 անգամ աչքը թարթել։

9. Տեղեկության 90 %-ը ուղեղը ստանում է տեսողության միջոցով։

10. Թարթիչների կյանքի տևողությունը մոտավորապես հինգ ամիս է։

11. 10 000 տարի առաջ բոլոր մադկանց աչքերի գույնը շականակագույն է եղել։

12. Միայն մարդն ու շունն են ուրիշի աչքերում հուշվածք փնտրում։ Ընդ որում, շները միայն մարդկանց հետ շփվելիս են դա անում ։

13. Մարդկային բիբերը ընդունակ են գլխավոր շարժումները ( այլ ոչ թե ընդհատված) կատարել այն ժամանակ, երբ հետևում են շարժվող օբյեկտին։

14. Աչքերը սկսել են զարգանալ 550 միլիոն տարի առաջ։ Ամենապարզ աչքերը եղել են միաբջիջ կենդանիների  ֆոտորեցեպտորների սպիտակուցային մասնիկները

15. Եթե կատվի աչքերը կապույտ են, ապա դա հաճախ պայմանավորված է նրա խլության հետ։

16. Մեղուների աչքերի վրա կան մազեր, որոնց օգնությամբ  նրանք որոշում են քամու ուղղությունն ու արագությունը։

17. Ոսպնյակ չունեցող մարդկանցից ոմանք կարող են տեսնել լույսի ուլտրամանուշակագույն սպեկտորը ։

18. Ցիկլոպների մասին առեղծվածներն ի հայտ են եկել այն ժամանակ, երբ հնագույն մարդիկ հայտնաբերել են անհետացած գաճաճ փղերի մնացորդները։
Կենտրոնական խոռոչը մարդկանց կողմից դիտվել է որպես ակնախոռոչ։

19. Ավելի հաճախ տղամարդիկ են դալտոնիկ լինում, քան կանայք։

 

Լրահոս

Դիտել ավելին