Կարևոր իրադարձություններ

Ովքեր են ԱԺ նախագահի և ՀՀԿ խմբակցության ղեկավարի թեկնածուները. Սերժ Սարգսյանը որոշել է. «Ժամանակ»

12 Ապրիլ, 2017 10:27
Ովքեր են ԱԺ նախագահի և ՀՀԿ խմբակցության ղեկավարի թեկնածուները. Սերժ Սարգսյանը որոշել է. «Ժամանակ»

Այս օրերին ակտիվորեն քննարկվում է ԱԺ նախագահի հավանական թեկնածուների անունները: Մինչ օրս ամենահավանական թեկնածուն համարվում էր Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը:

Նրա նշանակումը գրեթե հաստատել էր ԱԺ ներկայիս նախագահ Գալուստ Սահակյանը: Նա նշել էր, որ հնարավոր է հենց Կարեն Կարապետյանը նշանակվի ԱԺ նախագահ:

Սակայն, «Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը որոշել է ԱԺ ղեկավար կազմն ամբողջությամբ երիտասարդացնել, բացառապես իր մարդկանց նշանակել ԱԺ առանցքային պաշտոններում։

Ըստ այդմ, ՀՀ ԱԺ VI գումարման ԱԺ նախագահ է նշանակվելու ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, իսկ Արմեն Աշոտյանը նշանակվելու է ՀՀԿ խմբակցության ղեկավար:
 

Լրահոս

Դիտել ավելին