Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանի անվտանգությունը վերջին ընթացքում էլ ավելի է ուժեղացվել. «Ժողովուրդ»

30 Մարտ, 2017 07:35
Սերժ Սարգսյանի անվտանգությունը վերջին ընթացքում էլ ավելի է ուժեղացվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի անվտանգությունը վերջին ընթացքում էլ ավելի է ուժեղացվել: Սարգսյանը ԼՂՀ ու Հայաստանի հեռավոր մարզեր այցելում է ուղղաթիռով, որին ուղեկցում են կործանիչ եւս երկու ուղղաթիռներ: Սա, թերեւս, պատահական չէ՝ հաշվի առնելով Նորքում զինված խմբի վնասազերծման դեպքը, երբ հայտնաբերել էին նաեւ օդում ինքնաթիռ խոցող զենքեր, մշակված պլաններ:
 
Բացի այդ՝ վերջերս ԱԱԾ-ն ձերբակալեց ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին՝ մաքսանենգ եղանակով ՀՀ «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր տեղափոխելու պատվեր տալու կասկածանքով: Թե ինչո՞վ է պայմանավորված Սերժ Սարգսյանի՝ ռազմական ուղղաթիռների ուղեկցությամբ շրջելը, պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ ընդամենը ստանդարտ միջոցառում է, որ իրականացնում են, եւ ամենեւին կապված չէ Բաբայանի ձերբակալության հետ: «Ես չգիտեմ՝ երկու ուղղաթիռ ով է տեսել, որտեղ է տեսել, բայց մենք նախագահի եւ, ընդհանրապես, պահպանվող անձանց անվտանգությունից ելնելով՝ իրականացնում ենք ստանդարտ, այսպես ասած, պրոտոկոլային միջոցառումներ»,- ասաց նա:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին