Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանի հետ Մոսկվա է մեկնելու նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը. «Ժողովուրդ»

14 Մարտ, 2017 07:20
Սերժ Սարգսյանի հետ Մոսկվա է մեկնելու նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը. «Ժողովուրդ»
Նախորդ շաբաթ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Օլանդի հետ ԼՂ խնդրում տիրող իրավիճակը քննարկելուց հետո Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով այսօր մեկնելու է Մոսկվա: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկվելիք հիմնական թեման եւս լինելու է Արցախյան հակամարտության կարգավորման հարցը: Ըստ նախագահականի հաղորդագրության. «Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաեւ միջազգային եւ տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ, կքննարկեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը»:
 
Ի դեպ, հատկանշական է այն փաստը, որ Սերժ Սարգսյանի հետ Մոսկվա է մեկնելու նաեւ պաշտպանության նախարար, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը. ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել են այդ փաստը: Հաշվի առնելով ԼՂ խնդրում տիրող ակտիվությունը՝ Ս. Սարգսյանի հետ պաշտպանության նախարարի՝ Մոսկվա մեկնելն ուշագրավ է:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին