Կարևոր իրադարձություններ

Խորհրդարանական ընտրությունները դեռ չավարտված՝ մեկնարկելու է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական փուլը. «Ժողովուրդ»

24 Փետրվար, 2017 08:21
Խորհրդարանական ընտրությունները դեռ չավարտված՝ մեկնարկելու է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական փուլը. «Ժողովուրդ»
Խորհրդարանական ընտրությունները դեռ չավարտված՝ մեկնարկելու է Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական փուլը: Ինչպես հայտնի է՝ Երեւանի ավագանու ընտրությունները, որոնք եւս լինելու են համամասնական սկզբունքով, նշանակված են մայիսի 14-ին, իսկ առաջադրումների ժամկետը, ԿԸՀ որոշմամբ, սահմանված է մարտի 30-ից ապրիլի 9-ը: ԱԺ ընտրություններին դաշինքով մասնակցող ուժերից «Ժողովուրդ»-ը փորձեց հետաքրքրվել՝ արդյո՞ք մեկ ամիս հետո նրանք նույն դաշինքով մասնակցելու են նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին:
 
Պարզվեց, որ ԱԺ ընտրություններին մասնակցող չորս դաշինքներից առայժմ միայն «Ելք»-ն է որոշել, որ նույն կազմով՝ ՔՊ, ԼՀԿ եւ «Հանրապետություն» կուսակցություններով մասնակցելու են նաեւ այդ ընտրություններին, իսկ «Կոնգրես-ՀԺԿ», «Ծառուկյան» եւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքներում այս հարցը դեռ չի քննարկվել:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին