Կարևոր իրադարձություններ

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը հնարավոր է՝ հայտնվի ՀՀԿ համամասնական ցուցակում. «Ժամանակ»

07 Փետրվար, 2017 08:11
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը հնարավոր է՝ հայտնվի ՀՀԿ համամասնական ցուցակում. «Ժամանակ»

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար, բժշկասոցիալական փորձաքննության և տարեցների հիմնահարցերի համակարգող Ջեմմա Բաղդասարյանը, հնարավոր է՝ հայտնվի ՀՀԿ համամասնական ցուցակում, ընդ որում՝ բավական առաջատար հորիզոնականներում։

«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ Ջեմմա Բաղդասարյանը ցուցակում զբաղեցնելու է Փոքր ՀԷԿ-ի միության նախագահ, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանի տեղը։ Իսկ վերջինս տեղափոխվելու Է ավելի հետին հորիզոնականներ։ Այս փաստը բավականին զայրացրել Է հնաբնակ ՀՀԿ–ականին։ Նաիրա Նահապետյանը, սակայն, «Ժամանակ»–ի հետ զրույցում ասաց, որ ինքն առաջին անգամ Է նման բան լսում, քանի որ ցուցակը դեռ պատրաստ չէ, և ոչ ոք չգիտի, թե որ հորիզոնականում է լինելու:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին