Կարևոր իրադարձություններ

Կարեն Կարապետյանը հրահանգել է լրջորեն զբաղվել սոցապնախարարությունով. «Ժողովուրդ»

26 Հունվար, 2017 07:35
Կարեն Կարապետյանը հրահանգել է լրջորեն զբաղվել սոցապնախարարությունով.  «Ժողովուրդ»
Արդեն հինգ տարի է՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցնում է ՀՀԿ-ական Արտեմ Ասատրյանը: Նրա պաշտոնավարման այս հինգ տարիների ընթացքում նախարարության տարբեր գերատեսչություններում պարբերաբար կոռուպցիոն սկանդալներ են բացահայտվել, դրանց անմիջական մասնակիցները ձերբակալվել են, անուղղակի մասնակիցները՝ հրաժարական ներկայացրել: Իսկ ահա անձամբ նախարարը մինչեւ հիմա շարունակում է հաջողությամբ պաշտոնավարել: Դեռ ավելին՝ ամեն հերթական կոռուպցիոն սկանդալից հետո մեղավոր են դուրս գալիս բոլորը, բայց ոչ ոլորտի թիվ մեկ պատասխանատուն:
 
«Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնում են, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հրահանգել է լրջորեն զբաղվել սոցապնախարարությունով: Ի դեպ, օրերս վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ աշխատանքից ազատվեց նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը, որ այդ պաշտոնում աշխատում էր բավական երկար տարիներ՝ համակարգելով հատուկ խնամք պահանջող հիմնարկների՝ մանկատների, ծերանոցների աշխատանքը:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին