Կարևոր իրադարձություններ

Նյու Յորքում աստղերը միտինգ են անցկացնում Թրամփի դեմ. նրանց մեջ է նաև հայազգի երգչուհի Շերը (լուսանկարներ)

20 Հունվար, 2017 10:38
Նյու Յորքում աստղերը  միտինգ են անցկացնում Թրամփի դեմ. նրանց մեջ է նաև հայազգի երգչուհի Շերը (լուսանկարներ)

Նյու Յորքում սկսվել է բողոքի զանգվածային ակցիա ընդդեմ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի, որը այսօր պետք է պաշտոնապես ստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը։

Ցույցը տեղի է ունենում Հինգերորդ ավենյուի և Կենտրոնական այգու անկյունում՝ Trump Tower-ի շենքից ոչ հեռու։

Ականատեսների խոսքով՝ միտինգին հավաքվել է մի քանի հազար մասնակից։
Բողոքի ցույցին մասնակցել են Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն, դերասաններ Ռոբերտ դե Նիրոն, Մարկ Ռուֆֆալոն, Ալեք Բոլդուինը, երգչուհի Շերն ու այլք։

 

Լրահոս

Դիտել ավելին