Կարևոր իրադարձություններ

Կարեն Կարապետյանի հետ ՀՀԿ-ին անդամակցել են նաև նրա գլխավոր խորհրդականն ու վարչապետի հավերժ խորհրդական Շուշան Սարդարյանը. «Հրապարակ»

30 Նոյեմբեր, 2016 07:50
Կարեն Կարապետյանի հետ ՀՀԿ-ին անդամակցել են նաև նրա գլխավոր խորհրդականն ու վարչապետի հավերժ խորհրդական Շուշան Սարդարյանը. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով` Կարեն Կարապետյանի հետ ՀՀԿ-ին անդամակցել են ոչ միայն գազի ոլորտի եւ ՀԷՑ-ի 7 հազար աշխատակիցներ, այլեւ նրա գլխավոր խորհրդական, էներգետիկայի նախկին նախարար Գագիկ Մարտիրոսյանը, ինչպես նաեւ վարչապետի հավերժ խորհրդական Շուշան Սարդարյանը, որն այնքան էլ նորեկ չէ ՀՀԿ-ում եւ երկար տարիներ ՀՀԿ-ի շտաբում ընտրությունների ժամանակ համակարգել է լրատվական դաշտը, բայց, փաստորեն, կուսակցությանը չի անդամագրվել: Ըստ որոշ լուրերի` նա տեղ կգտնի նաեւ ՀՀԿ համամասնական ցուցակում, ուր այս պահին կանանց «անշլագ» է, որովհետեւ, ճիշտ է՝ կանանց ներկայությունն այս ընտրություններում մեծացվել է, սակայն պատգամավորների թիվն է քչացել, ու նաեւ կոալիցիաներ ստեղծելու հեռանկարով են թիմերը գնում ընտրությունների, ուստի ՀՀԿ կանանց կորպուսում «միսկրծոցին» մի ուրիշ թափ է հավաքել: Ըստ մեր աղբյուրների` առաջին հնգյակում կլինեն Հերմինե Նաղդալյանը, երկրորդում` Հրանուշ Հակոբյանը, երրորդում` Արփինե Հովհաննիսյանը, որը ոչ միայն դարձավ ԳՄ անդամ, այլեւ պայքարում է ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին