Կարևոր իրադարձություններ

Ղազախստանում խանդոտ տղամարդը գնդակահարել է ընտանիքի անդամներին

11 Հոկտեմբեր, 2015 13:11
Ղազախստանում խանդոտ տղամարդը գնդակահարել է ընտանիքի անդամներին

Ղազախստանի Թուրքեստան քաղաքում տղամարդը գազային ատրճանակով գնդակահարել է իր ընտանիքի անդամներին։ Նա սպանել է կնոջը, 5-ամյա աղջկան եւ երկու եղբայրներին։ Տղամարդը նաեւ վիրավորել է իր 6-ամյա որդուն, մորը եւ փորձել ինքնասպան լինել, հաղորդում է «Ինտերֆաքս Ղազախստանը»՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցիչներին։

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին. 30-ամյա տղամարդը, նրա 52-ամյա մայրն ու որդին տեղափոխվել են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Նրանց վիճակը ծանր է։

Դեպքի վայրում հայտնաբերվել է 9 մմ տարմաչափի Streamer գազային ատրճանակ, երեք պարկուճ, երկու գնդակ ու էլեկտրաշոկեր։ Քննության տվյալներով, հանցագործությունը կատարվել է խանդի հողի վրա։

 

Լրահոս

Դիտել ավելին