Կարևոր իրադարձություններ

Քաբուլի կենտրոնում պայթյուն է որոտացել

11 Հոկտեմբեր, 2015 12:44
Քաբուլի կենտրոնում պայթյուն է որոտացել

Աֆղանստանում մահապարտ ահաբեկիչը Քաբուլի կենտրոնում գրոհել է միջազգային ուժերի պահակախմբի վրա։

Tolo News հեռուստաալիքի փոխանցմամբ, հարձակման թիրախը եղել է օտարերկրյա զինվորականներով ավտոմեքենան։ Զոհերի մասին տեղեկատվություն չկա, սակայն հայտնի է, որ պայթյունի հետեւանքով տուժել են քաղաքացիական անձինք։

Զինվորականների ազգային պատկանելությունը չի նշվում։ Դեպքի վայրն այս պահին շրջափակել են Աֆղանստանի անվտանգության ուժերը։

Հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբան» շարժումը, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

 

Լրահոս

Դիտել ավելին