Կարևոր իրադարձություններ

Վլադիմիր Գասպարյանի փեսան ԱՄՆ-ում երկրորդ առանձնատունն է գնել. «Ժամանակ»

05 Նոյեմբեր, 2016 08:35
Վլադիմիր Գասպարյանի փեսան ԱՄՆ-ում երկրորդ առանձնատունն է գնել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը ԱՄՆ-ում այս տարվա մայիսին երրորդ զավակն ունենալուն զուգահեռ ձեռք է բերել երկրորդ առանձնատունը:

Մեր ձեռքի տակ գտնվող փաստաթղթերից հայտնի է դառնում, որ այս տարվա հունիսին ԱԺ պատգամավորը բնակարան (կոնդո) է ձեռք բերել 475 հազար ԱՄՆ դոլարով՝ ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Վալի Վիլեջ քաղաքում, որից 200 հազարը վճարել է կանխիկ:

Ի դեպ, սա Արթուր Գեւորգյանի միակ առանձնատունը չէ ԱՄՆ-ում: Անցած տարի նմանատիպ մի առանձնատուն Գեւորգյանը գնել է Գլենդելում՝ 520 հազար դոլար արժողությամբ, նույնպես վճարելով 200 հազար կանխավճար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին