Կարևոր իրադարձություններ

Զվարճալի հանգիստ, երբ ճամփորդությունն ապահովագրված է

02 Ապրիլ, 2016 17:04
Զվարճալի հանգիստ, երբ ճամփորդությունն ապահովագրված է

 Այն ամենն ինչ կարող է տեղի ունենալ Ձեզ հետ տուրիստական, աշխատանքային, արտասահմանյան կամ այլ ուղևորությունների ընթացքում անկանխատեսելի կամ անցանկալի իրադարձությունների արդյունքում, կարելի է ապահովագրել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունում:

 

 Այն ապահովագրված անձանց քանակը, ովքեր վստահելով «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ին ձեռք են բերել ապահովագրության վկայագրեր` միայն 2008թ.-ին գերազանցել է 20 հազարը: Մեր հաճախորդները հատկապես գնահատում են շուրջօրյա գործող ռուսալեզու ծառայողական կենտրոնի և աշխարհի տարբեր երկրներում ներկայացուցիչների առկայությունը: «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի վկայագրերով Դուք կարող եք ստանալ բժշկական և այլ օգնություն աշխարհի ցանկացած երկրում:  

 


Ո՞ՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼ

 

  • Մինչև 85 տարեկան ցանկացած ֆիզիկական անձ, նրա ընտանիքի անդամները (երեխաներ, կին, ամուսին, ծնողներ և այլն):

 

Ի՞ՆՉ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻՑ ԿԱՐԵԼԻ Է ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼ

 

 Ապահովագրության պայմանագիրը կարող է ներառել հետևյալ ապահովագրության ծրագրերը`

 

  •  Բժշկական ծախսերի ապահովագրություն,
  •  Բուժտրանսպորտային ծախսերի ապահովագրություն
  •  Իրավաբանական խորհրդատվության կազմակերպում
  •  Սիրողական սպորտով զբաղվելիս հասված վնասվածքների հետ կապված ծախսերի ապահովագրություն
  •  Ուղեբեռի կորստի կամ վնասման հետ կապված ծախսերի ապահովագրություն
  •  Քաղաքացիական պատասխանատվության ապահովագրություն

 

ՄԵՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

  •  Մեր ապահովագրության վկայագիրը ընդունվում է աշխարհի բոլորհյուպատոսական ծառայությունների կողմից, որն օժանդակում է ելքային արտոնագրերի (վիզա) հարցերի լուծմանը:
  •  Հիմնական և հավելյալ ռիսկերի ու ծառայությունների համակցություն:
  •  Շուրջօրյա գործող սպասարկման կենտրոն, որին  Դուք կարող եք դիմել որտեղ որ լինեք,  եթե ուղևորության ընթացքում Ձեզ անհրաժեշտ կլինի շտապ օգնություն կամ խորհրդատվություն:  Ցանկացած սթրեսային իրավիճակում, օրվա ցանկացած ժամի Դուք կստանաք մանրամասն խորհրդատվություն` ու՞մ դիմել և ինչպե՞ս վարվել առաջացած հանգամանքներում:
  •  Ապահովագրության վկայագիրը հեշտությամբ կարելի է վերաձևակերպել նոր ժամկետով կամ համարել անվավեր` ճանապարհորդության չկայանալու դեպքում:

Լրահոս

Դիտել ավելին