Կարևոր իրադարձություններ

ՃՏՊ Արցախի պողոտայում. կա տուժած

11 Հոկտեմբեր, 2015 10:11
ՃՏՊ Արցախի պողոտայում. կա տուժած

Հոկտեմբերի 10-ին, ժամը 19.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայում՝ «Տուն Դեպո» առևտրի կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է երթուղային ավտոբուսին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են թիվ 39 երթուղին սպասարկող «Հունդայի» մակնիշի 0133S պետհամարանիշով ավտոբուսը (վարորդ` 1965 թ. ծնված Ա. Կ.) և «ԳԱԶ-24» մակնիշի 404 LS 68 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1972 թ. ծնված Մ. Պ.):

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: Ավտոբուսի ուղևորը` 1983 թ. ծնված Ս. Հ.-ը, հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

 

Լրահոս

Դիտել ավելին