Կարևոր իրադարձություններ

Գողացել է տնային վերնազգեստը, պայուսակը և տան բանալիները

11 Հոկտեմբեր, 2015 10:05
Գողացել է տնային վերնազգեստը, պայուսակը և տան բանալիները

 

 

Հոկտեմբերի 2-ին, ժամը 14.05-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1938 թ. ծնված Ժասմեն Հ.-ն եւ հայտնել, որ իր հետ համատեղ օրավարձով բնակվող Մարգարիտան յուրացրել է իրեն պատկանող տնային վերնազգեստը, պայուսակը եւ տան բանալիները: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մարգարիտան 1962 թ. ծնված Մարգարիտա Ղ.-ն է, ով Երեւանի Փափազյան փողոցի թիվ 17 հասցեի մոտից բերման է ենթարկվել բաժին:

 

Լրահոս

Դիտել ավելին