Կարևոր իրադարձություններ

Սա իմանալուց հետո այլևս երբեք այս սննդային թափոնները աղբը չեք նետի

26 Հոկտեմբեր, 2016 23:28
Սա իմանալուց հետո այլևս երբեք այս սննդային թափոնները աղբը չեք նետի
Ամեն տարի աշխարհում աղբն է նետվում արտադրված սննդամթերքի մեկ երրորդը՝ նախատեսված մարդկանց համար։ Այս խնդիրը իր հետ բերում է նաև ռեսուրսների՝ հողի, ջրի, էներգիայի, աշխատուժի և ֆինանսների վատնում, ինչպես նաև կլիմայի գլոբալ փոփոխություն։ Գիտնականները վստահ են՝ եթե յուրաքանչյուր ոք այս խնդրին ուշադրություն դարձնի, ապա այն ավելի հեշտ կլինի լուծել համաշխարհային մասշտաբով։
Ձեզ ենք ներկայացնում է սննդային թափոնների օգտագործման օգտակար եղանակներ:

Սուրճի մրուր

 

 

Սուրճի մրուրը կարելի է ավելացնել մազերի բալզամի մեջ՝ դրանք դարձնելով մետաքսե: Սուրճի մրուրով բաժակը սառնարանը կազատի տհաճ հոտից։

Հազարի և նեխուրի արմատներ

 

Արմատները ջուրը դնելու դեպքում դրանցից նոր բույս կաճի։

Բողբոջած կարտոֆիլ

 

Կարտոֆիլը կարելի է աճեցնել պալարներից, որոնք պետք է տնկել հողի մեջ կամ դնել ջրի մեջ։

Ցիտրուսային մրգերի կեղև

 

Ցիտրուսային մրգերի կեղևը կարելի է ավելացնել կոկտեյլներին, օգտագործել միջատների դեմ, ինչպես նաև տհաճ հոտից ազատվելու համար։

Ստվարաթղթե տարաներ

 

Կաթի կամ հյութի տարաները կարելի է վերածել թռչնի բույնի կամ ծաղկամանի։

Սոխի ու սխտորի կեղև

 

Այն շատ սննդարար է, կարելի է օգտագործել արգանակ պատրաստելու համար։

Ձմերուկի կեղև

 

Ձմերուկի կեղևով կարելի է մուրաբա պատրաստել, դրանցով դեմքը մաքրել։

Նեխուրի տերևներ

 

Այդ բույսը կարելի է ավելացնել ապուրներին, ռագուին, կոկտեյլներին, օգտագործել զարդարելու համար։

Բանանի կեղև

Կարելի է օգտագործել որպես պարարտանյութ, դրանով կարելի է մաշկը սրբել՝ քորը նվազեցնելու համար

Բրոկոլիի ցողուններն ու տերևներ

 

Դրանք կարելի է ավելացնել աղցաններին։

Սոխի ցողուններ

 

 

Սոխի ցողունները ջրի մեջ դնելու դեպքում նոր սոխ կաճի։

Յուղի փաթաթան

 

Փաթաթանի վրա սովորաբար մեծ քանակությամբ յուղ է մնում, այն կարելի է օգտագործել թխելու տարաներին քսելու համար։

Գինու խցաններ

 

Գինու խցանները կարելի է օգտագործել բույսերի համար՝ դրանք դարձնելով հենարան։

Կերային կաղամբի ցողուններ

 

Շատ հարուստ են բջջանյութով, դրանք մարինացնում են, ավելացնում բանջարեղենային կոկտեյլներին։

Խնձորի կեղև

 

Խնձորի թարմ կեղևը կարող է մաքրել ալյումինե կաթսաները, դրանք դնում են աչքերին՝ մուգ շրջանակները վերացնելու համար: Չորացված կեղևով կարելի է բուրավետ թեյ պատրաստել։

Նուշի փշուրներ

 

Կարելի է չորացնել, մանրացնել ու օգտագործել խմորեղենի համար։

Անանասի տերևներ

 

Անանասի վերևի մասը հողի մեջ տնկելով՝ կարելի է իսկական անանաս ստանալ։

Սրճեփի ֆիլտրեր


Չոր ֆիլտրերը կարելի է օգտագործել որպես անձեռոցիկ կամ կեքս թխելու համար։

Ձվի կեղև

 

Ձվի կեղևը պետք է մանրացնել ու խառնել հողի հետ՝ սենյակային բույսերը կալցիումով հարստացնելու համար։

Մրգերի և բանջարեղենի ցանց

 

Դրանք կարելի է օգտագործել որպես նվերի փաթեթ, մանկական խաղալիքների տոպրակ կամ սպիտակեղենի ինքնաշեն զամբյուղ։

 

Լրահոս

Դիտել ավելին