Կարևոր իրադարձություններ

Մեգերյանների արտադրանքը նախագահական նստավայրում, նվերները՝ Քարդաշյան քույրերին, Ջորջ և Ամալ Քլունիներին. ինչպե՞ս և ո՞վ ստեղծեց Մեգերյան կարպետը (լուսանկարներ)

20 Հոկտեմբեր, 2016 00:40
Մեգերյանների արտադրանքը նախագահական նստավայրում,  նվերները՝ Քարդաշյան քույրերին, Ջորջ և Ամալ Քլունիներին. ինչպե՞ս և ո՞վ ստեղծեց Մեգերյան կարպետը (լուսանկարներ)

Shabat.am լրատվական կայքի Business Insider նախագծի շրջանակներում ներկայացնում ենք Մեգերյան կարպետ ընկերության ստեղծման պատմությունը: 

Shabat.am-ի զրուցակիցն է Մեգերյանների չորրորդ սերդնի ներկայացուցիչ՝ Րաֆֆի Մեգերյանը և արտադրության գծով տնօրեն Լեոնիդ Անդրեասյանը:

-Պարո՛ն Մեգերյան, Ձեր ընկերությունը տասյակ տարիների պատմություն ունի, ովքեր էին առաջին սերնդի ներկայացուցիչները, որոնք սկսեցինք զբաղվել գորգագործությամբ:

- Առաջիններից մեկը եղել է իմ մեծ պապիկը, 1917թ իմ նախնիները՝ Մեգերյանները,  գաղթել են ԱՄՆ և հիմնադրել են Մեգերյան ընկերությունը, որը սկզբում զբաղվել է հին գորգերի վերանորոգումով և լվացումով, ինչպես նաև առքուվաճառքով: Գորգեր ստեղծելու գործում վարպետության և հմտության ավանդույթը վերագրվում է վերջին չորրորդ սերնդի ժամանակաշրջանին: Մոտ երեսուն տարի առաջ Մեգերյանների ընտանիքը սկսեց այդ գորգերի վերարտադրությունը, որի հիմքում ընկած էր գորգերի տեսքի և հնագույն ոճի պահպանության սկզբունքները: Ընթացքում զարգացրեցին և կիրառեցին գորգերի վերարտադրման համար բնական ներկանյութեր և հանգույցի հին հայկական տեխնոլոգիաները: 1973թ.-ին մենք տեղափոխվեցինք ԱՄՆ և շարունակեցինք իրենց գործը: 

-Հայաստանում և առհասարակ ամբողջ աշխարհում ո՞ր կառույցներն են զարդարում Մեգերյանների գորգերը:

-Գորգերից ուղարկել ենք Հասարակածային Գվինեա, վաճառել ենք Սպիտակ Տանը, Հայաստանի նախագահական նստավայրի բոլոր գորգերը, որոնք շատ հաճախ տեսնում եք, դրանք ևս Մեգերյանների արտադրանք է: Մեր գորգերը զարդարում են Ռուսաստանի, Վրաստանի, Ֆրանսիայի, Չինաստանի, Եգիպտոսի, Բուլղարիայի, Շվեդիայի և այլ պետությունների նախագահական նստավայրերը: 

-Այս պահի դրությամբ ո՞ր երկրներում ունենք արտադրամասեր:

-Ունեինք Ռումինիայում, հիմա՝ Պակիստանում, Աֆղանստանում, Հնդկաստանում, Չինաստանում և Եգիպտոսում, որը ամենահաջողակ արտադրամասերից մեկն է: 

-Ո՞ր ազգերի հետ է ավելի հեշտ աշխատել՝ հայերի, թե՞ օտարերկրացիների:

-Պակիստանում մեր արտադրության տարածքը բավականին մեծ էր՝ այն երկու մասի բաժանեցինք, որ մի տեղում  կանայք աշխատեն, մյուս տեղում՝ տղամարդիկ: Կանանց տարածքում անգամ ես իրավունք չունեի ներս մտնելու, բայց մեկ-երկու ամիս անց կանայք բողոքեցին թե տղամարդիկ վերևի հարկերից իրենց են նայում, այլևս հնարավոր չէր ինչ-որ բան անել, որպեսզի փակեինք այդ տարածքը, ստիպված կանանց համար բացված արտադրամասը փակեցինք: 

-Քանի՞ աշխատակից ունեք այսօր:

-Հայրիկիս ասել էի, որ պետք է մինչև 2500 աշխատակից ունենանք:

-Լեոնիդ Անդրեասյան

-1800 գորգագործ ունեցանք, իսկ ընդհանուր 2000 աշխատակից,  կհասնեինք  3000-ի, եթե 2009թ.-ի ճգնաժամը չլիներ: Այդ ճգնաժամն ամբողջ աշխարհի գորգագործությանը հարվածեց: Աշխատատեղերի քանակը կրճատեցինք, քանի որ պետք էր դիմանալ այդ ճգնաժամին: Արտադրության հզորությունը իջեցրեցինք, բայց աշխատանքը չկագնեց: Ճգնաժամը քիչ-քիչ հետ  է նահանջում, բայց գնողունակությունն այդքան չի բարձրացել, քանի որ դրանից հետո մեկ ուրիշ ճգնաժամ  սկսեց Ռուսաստանում, Եվրոպայում, իսկ դրանք մեզ համար հզոր շուկաներ էին: Արտադրությունն արդեն ավելացնում ենք, աշխարհին խաղաղություն լինի, արդեն կաշխատենք նախկին հզորությամբ: 

-Պարո՛ն Մեգերյան, հայտնի է, որ Քարդաշյան քույրերն այցելել են Մեգերյան ընկերություն, ի՞նչ ազդեցություն այն ունեցավ:

-Աշխարհը ծանոթացավ մեր Հայաստանին, հասարակությունը 24 ժամվա ընթացքում որոնողական համակարգում փնտրեց Հայաստան բառը: Քարդաշյան քույրերը կապնվեցին իրենց արմատների հետ: Քիմ Քարդաշյանն իր հարցազրույցների մեջ շատ անգամ հայերի մասին է խոսում: Քարդաշյան քույրերից հետո շատ հայտնիներ Մեգերյան կարպետում շոուներ կազմակերպեցին և այդ կերպ Հայաստանն ավելի ճանաչելի դարձավ ամբողջ աշխարհում: Այն ժամանակ երբ ասում էինք Արմենիա, մարդիկ հասկանում էին Ալբանիա, իսկ հիմա՝ այն ասոցացնում են Քիմ Քարդաշյանի հետ: 

-Ամենաերկար գորգը որը գործել եք ի՞նչ չափերի է հասնում և որտե՞ղ է այն:

-Ամենաերկար գորգը գործել ենք 2005թ.-ին, այն 17 մետր երկարություն ունի և գտնվում է Հայաստանի նախագահական նստավայրում:  

-Որքա՞ն արժե ամենաթանկ գորգը:

-Ես իմ հավաքածուում ունեմ գորգ, որը 1 միլիոն դոլար արժե, դա կվաճառվի, բայց չեմ վաճառում, թող թոռնիկներս վայելեն: Դա այն գորգերից է, որոնք զարդարում են Անգլիայի թագուհու պալատը, դրանք մի քանի օրինակ են ու համարակալված:

-Մեգերյանները բացի գորգագործությունից, այլ բիզնեսներ ունե՞ն:

-Մենք շատ հաճախ զբաղվում ենք բարեգործությամբ, իսկ ինչ վերաբերում է  բիզնեսների՝ նաև շինարարություններ ենք իրականացնում:

-Ըստ Ձեզ, ի՞նչ քայլեր պետք է անեք, հաջողության հասնելու համար:

-Աշխատել, աշխատել և կրկին աշխատել: Պետք է քայլ առ քայլ առաջ գնանք, որպեսզի հասնենք ավելի մեծ բարձունքների: Դեռ շատ անելիքներ կան, եթե մի քանի տարի առաջ այստեղ լինեիք կտեսնեիք, որ ամենինչ տարբեր է, եթե ամիսների կամ տարիների ընթացքում ոչինչ չանես և ասես, որ ամեն ինչ բավական է շուտ կծերանաս:

Լեոնիդ Անդրեասյան

-Մեգերյանն իրականում շատ է աշխատում, դա երևի թե իր բնավորություն է, երբ ասում է աշխատել-աշխատել, ճիշտ է ասում, և երևի թե հենց դա է հաջողության գրավականը, ով աշխատասեր է հաջողության հասնում է: Մենք էլ օրեցօր նրան ենք նմանվում:  

Ստորև ներկայացված լուսանկարում պատկերված է թանգարանը, որը միշտ բաց է այցելուների համար:Թանգարանը բացվել է Րաֆֆի Մեգերյանի հայրիկի անունով, քանի որ նա  միշտ ցանկացել է, որ Հայաստանում ևս արտադրություն լինի, որպեսզի հայկական մշակույթը պահպանվի: 

 

Թանգարանում փակցված են Մեգերյանների չորս սերունդների լուսանկարները. 

Մեգերյան կարպետի արտադրամասում հաճախ կարելի է հանդիպել այնպիսի գորգերի, որոնք զարդանախշերի միջոցով ինչ-որ թաքնված նամակ են պարունակում իրենց մեջ: 

Սիրիայից եկած փախստականներից մեկը, ով մասնագիտության ոսկերիչ է եղել, հայկական զարդանախշերով զարդեր է պատրաստել, որն այժմ ցուցադրված է Մեգերյանների արտադրամասում: Րաֆֆի Մեգերյանը ցանկանում է զարդերի արտադրանքը ևս ընդլայնել: 

Մեգերյանները գորգ են նվիրել նաև  Ջորջ և Ամալ Քլունիներին

 Քարդաշյան քույրերին նվիրված գորգը ևս դեռևս գտնվում է Մեգերյան կարպետի արտադրամասում.

  

Շուտով նրանց արտադրանքը կզարդարի նաև  Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի նստավայրը, ինչպես նաև Գանձասարի եկեղեցին: 

Հայկական զարդանախշերով գորգերը ունեն յուրահատուկ գույն և փայլ, քանի որ դրանք բնական ներկանյութով են պատրաստվում: Օրինակ՝ թթի ծառի կեղևներով ներկվում է դեղինը, ընկույզի կեղևով՝ սևը, շագանակագույնը, նռան կեղևով՝ բաց կարմիրը, միայն իդիկոն է, որ Հնդկաստանից է բերվում՝ սրանից ստանում են կապույը գույնը, իսկ ահա  շիբով իրականացվում է գույների ֆիքսացիա: 

Մեգերյան կարպետում գորգերի արտադրությանը զուգահեռ, հենց նույն վայրում գործում է ռեստորան, որը բացվել է 2014թ.-ին: Նպատակը մեկն էր՝ հայկական գորգերն ու Արարատյան խոհանոցը ներկայացնել մեկ վայրում պահպանելով մշակույթը: 

Զբոսաշրջիկներից բացի, Մեգերյանների ռեստորան այցելում են նաև Հայաստանի և արտերկրի պետական գործիչներն ու համաշխարհային աստղերը: Հաճելի մթնոլորտն ու յուրահատուկ ուտեստները պատրաստված են Արարատյան խոհանոցի բաղադրատոմսերով: 

 

 

Մարիամ Մելքումյան

Խաչատուր Էլլոյան

 

Լրահոս

Դիտել ավելին