Կարևոր իրադարձություններ

Հայաստանում անցկացվում են Հորդանանի մշակույթի օրեր

10 Հոկտեմբեր, 2015 23:30
Հայաստանում անցկացվում են Հորդանանի մշակույթի օրեր

 

 

«Հորդանանի մշակույթի օրեր» ծրագրի շրջանակում՝ ս. թ. հոկտեմբերի 10-ին, Ժամը 18:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում /Հայաստանի պետական ֆիլհարմոնիա/ տեղի կունենա մշակույթի օրերի պաշտոնական մեկնարկը. կբացվի լուսանկարչական ցուցահանդես, ելույթ կունենա «Ալ Ռամտա» ազգագրական երիտասարդական համույթը և կցուցադրվեն հորդանանյան տարազներ: Հոկտեմբերի 11-ին, ժամը 19:00-ին և հոկտեմբերի 14-ին, ժամը 17:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա ֆիլմերի ցուցադրություն: «Հորդանանի մշակույթի օրեր» ծրագիրը՝ ս. թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 17:00-ին կանցկացվի նաև Վայոց ձորում /Վայոց ձորի մշակույթի տուն/, հոկտեմբերի 13-ին, ժամը 18:00-ին, Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, նույն օրը՝ Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում կցուցադրվեն ֆիլմեր: Ծրագրի շրջանակում Հայաստան կայցելի Հորդանանի մշակույթի նախարար Լանա (Մոհ’դ) Մամկեղի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են նախարարության և հանրային մշակութային կապերի վարչության պետ Ռոլա Սաեդ Մոհամադը և նախարարի գրասենյակի ղեկավար Հուսամ Ահմադ Ալվնեհին: 2012 թվականին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի Հորդանան կատարած այցի շրջանակում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը, ինչպես նաև անցկացվել են Հայաստանի մշակույթի օրեր, որոնց ընթացքում իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, գալա համերգ, դասախոսություն: Ստորագրված փաստաթղթի հիման վրա՝ ս. թ. հոկտեմբերի 10-15-ը Հայաստանում կանցկացվեն Հորդանանի մշակույթի օրեր:

 

Լրահոս

Դիտել ավելին