Կարևոր իրադարձություններ

Կոտայքի մարզում «ՈՒԱԶ»-ը շրջվել է, վարորդը մնացել է մեքենայի տակ

10 Հոկտեմբեր, 2015 22:55
Կոտայքի մարզում «ՈՒԱԶ»-ը շրջվել է, վարորդը մնացել է մեքենայի տակ

Հոկտեմբերի 10-ին` ժամը 19:15-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղից հարակից սար տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, վարորդը մնացել է ավտոմեքենայի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Աբովյանի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:


Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

Լրահոս

Դիտել ավելին