Կարևոր իրադարձություններ

Հոգեբանական թեստ. Ո՞րն է ձեր «ԵՍ»-երից ավելի ուժեղը

17 Հոկտեմբեր, 2016 21:00
Հոգեբանական թեստ. Ո՞րն է ձեր «ԵՍ»-երից ավելի ուժեղը

Մարդը հակասական արարած է: Նրա մեջ առկա են և՛ լուսավոր, և՛ մութ բնազդներ: Յուրաքանչյուր «այո» պատասխանը գնահատեք 10 միավոր, իսկ ոչ պատասխանը 0 միավոր:

Թեստ լուսավոր «Ես»-համար
1.Սիրում եմ քոթոթներին, փիսիկներին ու երեխաներին:
2.Միշտ պատրաստ եմ օգնելու մտերիմներիս:
3.Սիրում եմ երաժշտություն և ծաղիկներ:
4.Հավատում եմ հավերժական սիրուն:
5. Պաշտում եմ հյուր ընդունել:
6. Սիրում եմ նվերներ տալ:
7. Հեշտորեն ծիծաղում ու լալիս եմ:
8. Սիրում եմ աշխատանքս:
9.Գարունը տարվա լավագույն եղանակն է:
10. Կյանքում ամենագլխավորը փողը չէ:

Թեստ մութ «Ես»-ի համար
1. Ես հիշաչար եմ:
2. Ժլատ եմ:
3. Նախանձ եմ:
4. Դյուրաբորբոք եմ:
5. Երբեմն ստում եմ:
6. Քինախինդ եմ:
7. Զուրկ եմ կարեկցության զգացմունքից:
8. Դաժան եմ
9. Կարող եմ գողություն անել:
10. Մռայլ մարդ եմ:

Արդյունքները

Առանձին հաշվեք թեստերից յուրաքանչյուրի միավորները: Լուսավոր «Ես»-ի գումարից հանեք մութ «Ես»-ի գումարը: Եթե ստացված թիվը «մինուս» նշանով է. ուրեմն ձեր հոգում իշխում են խավարի ուժերը:

0-50 Ձեր մեջ մարում է լույսի ճառագայթը: Ավելի լայն բացեք ձեր հոգին, և լույսն անպատճառ կհաղթի խավարին:

60-100 Լույսը հաղթանակ է տարել խավարի հանդեպ: Սակայն զգոնությունը մի կորցրեք, քանի ձեր հոգուց արմատախիլ չեք արել խավարի վերջին ընձյուղները

 

Լրահոս

Դիտել ավելին