Կարևոր իրադարձություններ

«SwiftKey»-ի՝ նեյրոնային ցանցերի օգտագործմամբ առաջին ստեղնաշարը

10 Հոկտեմբեր, 2015 21:11
«SwiftKey»-ի՝ նեյրոնային ցանցերի օգտագործմամբ առաջին ստեղնաշարը

Մշակողները ներկայացրել են աշխարհի առաջին՝ SwiftKey Neural սմարթֆոնների համար ստեղնաշարը, որն արհեստական նեյրոնային ցանցի միջոցով կարող է ճշգրտել և նախապես գուշակել օգտատիրոջ տեքստը: Այս մասին տեղեկություն է հրապարակվել ընկերության պաշտոնական կայքում:

Սովորական ստեղնաշարերից հիմնական տարբերությունը կլինի հուշումների ավելի մեծ ճշգրտությունը:

Ստեղնաշարի հիմքում N-gram համակարգն է, որն ավելի քան 1 մլրդ օգտատերերի բազա ունի: Դրա շնորհիվ՝ համակարգը կարող է ճիշտ ընթացք առաջարկել դեպքերի մեծ մասում:

Սակայն N-gram-ը դեռ չի կարողանում գուշակել բառերը, որոնք ավելի վաղ չեն օգտագործվել սմարթֆոնի տիրոջ մտածած հաջորդականությամբ, նաև չի կարողանում հաշվի առնել տեքստի թաքնված իմաստը:

 

Լրահոս

Դիտել ավելին