Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    485,5

  • EUR

    563
    571

  • RUB

    8,01
    8,26

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Ucom-ը Orange Armenia-ի բաժնետոմսերի 100 տոկոսը գրավադրել է 3 հայկական բանկերում

10 Հոկտեմբեր, 2015 19:05
Ucom-ը Orange Armenia-ի բաժնետոմսերի 100 տոկոսը գրավադրել է 3 հայկական բանկերում

 

 

Ucom ինտերնետ մատակարարը Orange Armenia-ի բաժնետոմսերի 100 տոկոսը գրավադրել է 3 հայկական բանկերում։ Համապատասխան որոշման նախագիծը հավանություն է ստացել Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում։ Ընկերության բաժնեմասերի 20 տոկոսը գրավադրված է «Արարատբանկում», 51 տոկոսը՝ «Արդշինբանկում», իսկ 29 տոկոսը՝ «Ամերիաբանկում»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին «Orange Armenia»-ն (ֆրանսիական Orange հեռահաղորդակցական ընկերության դուստր- ձեռնարկությունը) իր բաժնետոմսերի 100%-ը պաշտոնապես փոխանցել էր «Ucom» ընկերությանը: Այդ մասին որոշմանը հավանություն էր տրվել ՀԾԿՀ-ի օգոստոսի 20 –ի նիստին:

Հուլիսի 22-ին «Orange Armenia»-ն հայտարարել էր հայկական շուկայից հեռանալու մասին: Որպես պատճառ ՝ընկերությունը նշել էր հեռանկարի բացակայությունը. որոշակի եկամտի պայմաններում ընկերությունը ցանկալի տեխնոլոգիական զարգացման հնարավորություն չէր տեսնում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին