Կարևոր իրադարձություններ

Գվատեմալայում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 263-ի, ավելի քան 370 մարդ կորած է համարվում

10 Հոկտեմբեր, 2015 18:15
Գվատեմալայում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 263-ի, ավելի քան 370 մարդ կորած է համարվում

Գվատեմալայի կենտրոնական հատվածում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 263-ի։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է երկրի գլխավոր դատախազությունը։

Նոր տվյալների համաձայն՝ ավելի քան 370 մարդ համարվում է անհայտ կորած։

Սողանքը տեղի էր ունեցել հոկտեմբերի 2-ին։

Ողբերգության վայրում որոնողական աշխատանքների դադարեցման կամ երկարաձգման վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի հոկտեմբերի 12-ին։

8 օր տևած որոնողա-փրկարարական աշխատանքներին մասնակցել է ավելի քան 550 մարդ և տասնյակ միավոր տեխնիկա։

 

Լրահոս

Դիտել ավելին