Կարևոր իրադարձություններ

Մոուրինյոյի մեջ ինձ հիացրել է մի բան

10 Հոկտեմբեր, 2015 16:38
Մոուրինյոյի մեջ ինձ հիացրել է մի բան

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը կարծիք է հայտնել, որ Ժոզե Մոուրինյոն կկարողանա շտկել Լոնդոնի «Չելսիի» իրավիճակը մրցաշրջանի մեկնարկի տապալումից հետո։ Այս պահին կապույտները զբաղեցնում են 16-րդ տեղը Պրեմիեր լիգայում։ 

 
«Կարծում եմ, որ Ժոզեն ցանկանում էր, որպեսզի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչն աջակցի իրեն բարդ ժամանակներում։ Երբեմն կարող է թվալ, որ չես ստանում արժանի աջակցություն, սակայն կարծում եմ՝ Ժոզեն ստացել է այն։ Նա կկարողանա գտնել լուծում։ Դրա համար անհրաժեշտ կլինի մի քանի շաբաթ, սակայն մի մոռացեք, որ «Չելսին» կորցրել է Տիբո Կուրտուային։
 
Մոուրինյոյի մեջ ինձ միշտ հիացրել է մի բան՝ այն, թե ինչպես էին իր թիմերը պատրաստ եղել ճակատամարտելու Ժոզեի համար»,- Ֆերգյուսոնի խոսքը մեջբերում է «ESPN»-ը։
 

Լրահոս

Դիտել ավելին