Կարևոր իրադարձություններ

Ամենահզորներից մինչև ամենաընդդիմադիրներ. Shabat.am - ի քաղաքական TOP 10 վերադառնում է

15 Սեպտեմբեր, 2016 16:42
Ամենահզորներից մինչև ամենաընդդիմադիրներ. Shabat.am - ի քաղաքական TOP 10 վերադառնում է

Շուտով` Շաբաթի քաղաքական TOP 10: Սեպտեմբերի 17-ին, կվերսկսի Հայաստանի , ամենադիտվող, ամենավերլուծական և ամենաքաղաքական հաղորդաշարի նոր եթերաշրջանը:



Առաջիկա շաբաթ օրը քաղաքական թեժ տասնյակում կհայտնվեն ամենաքննարկվածները, ովքեր վերջին ամսում կարողացել են գրավել հանրության ուշադրությունը` դրական կամ բացասական համատեքստում

:

Հաջորդող շաբաթներին Քաղաքական Top 10-ը կբացահայտի Հայաստանի ամենահզորներին` որոնց ձեռքում են կենտրոնացած երկրի վարչական ու տնտեսական ամենամեծ ռեսուրսները:

Հաջորդիվ կլինի ամենաչսիրվածների տասնյակը, որի մեջ կհայտնվեն հասարակությանը իրենց գործով ու խոսքով բարկացրած գործիչները, ովքեր չունեն նաև համակիրների բավարար բանակ:

Վերջապես, կներկայացվի ամենաընդդիմադիների թեժ տասնյակը` ներառելով միայն նրանց, ովքեր վերջին մեկ ամսվա ընթացքում ամենից շատն են նյադայնացրել ու վնասել իշխանություններին:

Այսպիսով, եթե չեք հետևել քաղաքական վերջին անցուդարձին, բավարար է միայն շաբաթ օրերին դիտել Շաբաթ.am-ի քաղաքական Top 10-ը:

Դիտեք և տեղեկացեք քաղաքական անդրկուլիսաին խաղերից...

Իմացեք ով ումից է առաջ անցել տարբեր անվանակարգերում:  Շաբաթի քաղաքական TOP 10` Ձեր ինֆորմատիվ և զվարճալի ուղեցույցը Հայաստանի ներքաղաքական կյանքում:

 

Լրահոս

Դիտել ավելին