Կարևոր իրադարձություններ

Ազատության հրապարակում անոնիմուսների երթ կանցկացվի

10 Հոկտեմբեր, 2015 13:58
Ազատության հրապարակում անոնիմուսների երթ կանցկացվի

Նոյեմբերի 5-ին, ժամը՝ 18:00-ին, Ազատության հրապարակում անոնիմուսների երթ կանցկացվի:

Այս մասին տեղեկանում է ֆեյսբուքյան նախաձեռնությունը: «Անոնիմուսների երթ» միջոցառման կազմակերպիչները տեղեկացնում են.

«Աշխարհի 400 քաղաքներում ամեն տարի նոյեմբերի 5-ին քաղաքացիները դուրս են գալիս փողոց՝ պայքարի։ Այդ օրն ասոցացվում է ժողովուրդների ազատության, արժեքների պայքարի հետ։ Քաղաքացիները, դուրս գալով փողոց, հայտնում են իրենց քաղաքական դիրքորոշումը, պահանջները, պաշտպանում մարդու իրավունքները։

Իսկ մեր երկրում ամեն օր, ամեն ժամ ոտնահարվում են մարդու իրավունքները, քաղաքացիների խոսքի ազատությունը։

Նախորդ երկու տարիներին (2013, 2014) մեր երկրում արվել են նմանատիպ երթեր։
Այս տարի ևս նախատեսվում է նմանատիպ երթ՝ Երևանի փողոցներով։
2015թ.-ի նոյեմբերի 5-ին ժամը 18:00-ին դուրս ենք գալու փողոց՝ լինելու ենք Ազատության հրապարակում՝ արտահայտելու մեր քաղաքական պահանջները։

Միջոցառմանը մասնակցելու պատրաստակամություն է հայտնել 250 ֆեյսբուքյան օգտատեր:

 

Լրահոս

Դիտել ավելին