Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ են վերադարձրել «ծանր հրետանի» Ալեքսան Հարությունյանին

01 Սեպտեմբեր, 2016 00:00
Ինչո՞ւ են վերադարձրել «ծանր հրետանի» Ալեքսան Հարությունյանին

ԶԼՄ-ներում արդեն երկու օր է քննարկվում է Արգենտինայի հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիզոր դեսպան՝ Ալեքսան Հարությունյանի վերադարձի մասին լուրերը:

Հրապարակումների համաձայն՝ Հարությունյանն առաջիկայում նշանակվելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում:

2003-2013թթ. Հեռուսատառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցրած Հարությունյանն իր ուրույն տեղն է զբաղեցրել մեդիա դաշտում: Նա նախկինում ղեկավարել է հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի «Հանրապետություն» միավորման ստեղծագործական խումբը, այնուհետև՝ եղել է «Հայլուր» ստեղծագործական խմբի ղեկավարը:

Հայաստանի երեք նախագահների օրոք բարձր պաշտոններ զբաղեցրած պաշտոնյան մեդիա դաշտը ղեկավարելու մեծ փորձ ունի և հիմա վերադառանում է՝ հեռուստաընկերությունների և լրատվական կայքերի ռեյտինգը բարձրացնելու համար:

Բանն այն է, որ Հայաստանում TV-ների վարկանիշն այնքան է ընկել, որ անգամ հեռավոր գյուղերում անտեսում են անորակ հաղորդումներն ու սերիալները: «Ծանր հրետանի»՝ Ալեքսան Հարությունյանին մեդիա դաշտի ղեկավար դարձնելով՝ իշխանությունները փորձելու են  10% ձայներ ունեցող TV-ների վարկանիշը բարձրացնել:

Ամենայն հավանականությամբ՝ Հարությունյանը բավականին մեծ դերակատարում է ունենալու նաև առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ իր ձեռքի տակն առնելով ողջ մեդիա դաշտը:

Նշենք, որ մինչ այդ այս աշխատանքները համակարգում էր նախագահի օգնական Սևակ Լալայանը, ով օրեր առաջ Սերժ Սարգսյանի հրամանով ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին