Կարևոր իրադարձություններ

Հարգանքի տուրք` Ցեղասպանության զոհերի հիշատակին (լուսանկարներ)

10 Հոկտեմբեր, 2015 12:48
Հարգանքի տուրք` Ցեղասպանության զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Մայրաքաղաքի ծննդյան օրվան նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած պաշտոնական պատվիրակությունների անդամները վաղ առավոտյան Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակին: 

Հյուրերը ծաղիկներ են խոնարհել հուշարձանին, այնուհետ շրջել են Ցեղասպանության թանգարանում, գրառումներ կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին