Կարևոր իրադարձություններ

Խոշոր հրդեհ Դավիթաշենում. մարդատար ավտոբուսը վերածվել է մոխրակույտի. հրշեջների օպերատիվ աշխատանքի արդյունքում զոհեր ու վիրավորներ չունենք (լուսանկարներ)

10 Հոկտեմբեր, 2015 12:33
Խոշոր հրդեհ Դավիթաշենում. մարդատար ավտոբուսը վերածվել է մոխրակույտի. հրշեջների օպերատիվ աշխատանքի արդյունքում զոհեր ու վիրավորներ չունենք (լուսանկարներ)

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում: Ժամը 10:25-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի 20 շենքի մոտ կայանված Ikarus մակնիշի առանց համարանիշի ավտոբուսի սրահում խոշոր հրդեհ է բռնկվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 15 հրշեջ-փրկարարական ջոկատը, թիվ 7 հատուկ փրկարարական ջոկատը, ովքեր մարել են Ikarus-ում առաջացած խոշոր հրդեհը:

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ ավտոբուսը 2 տարուց ավելի չի շահագործվել և այն կայանված էր:

Հարևանները ֆոտոլրագրողին ասում էին, որ եթե հրշեջները օպերատիվ չժամանեին, կրակը կտարածվեր և հնարավոր էր՝ բռնկում սկսվեր հարևանությամբ կայանված բենզատար ցիստեռներում: 

 

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին