Կարևոր իրադարձություններ

Բակո Սահակյանի հրամանագրով մի շարք անձինք պարգևատրվել են մեդալներով՝ ԼՂՀ-ին մատուցած ծառայությունների համար

10 Հոկտեմբեր, 2015 11:48
Բակո Սահակյանի հրամանագրով մի շարք անձինք պարգևատրվել են մեդալներով՝ ԼՂՀ-ին մատուցած ծառայությունների համար

Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր և կարգադրություն պարգևատրելու մասին. տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:


ԼՂՀ-ին մատուցած ծառայությունների համար և Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ «Անանիա Շիրակացի» մեդալով պարգևատրվել է 1 հոգի, «Երախտագիտություն» մեդալով՝ 7 հոգի:


Նախագահի հրամանագրով` 2015 թվականի հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքն անկորուստ անցկացնելու աշխատանքներին աջակցելու, հրդեհավտանգ իրավիճակները վերահսկելու և հրդեհների դեմ պայքարին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության 20 աշխատող պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով: Ծառայության 150 աշխատող, համաձայն Նախագահի կարգադրության, արժանացել է դրամական պարգևատրման:

 

Լրահոս

Դիտել ավելին