Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    485,5

  • EUR

    564
    572

  • RUB

    8,09
    8,34

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Երևանում «խղճից թույլ» 23-ամյա Ռոբերտը դաժանաբար սպանել է սիրուհու «մենակ, հիվանդ, զոբ ունեցող, երեխա չունեցող» ընկերուհուն

10 Հոկտեմբեր, 2015 11:30
Երևանում «խղճից թույլ» 23-ամյա Ռոբերտը դաժանաբար սպանել է սիրուհու «մենակ, հիվանդ, զոբ ունեցող, երեխա չունեցող» ընկերուհուն

1in.am-ը գրում է. 

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ շարունակվեց Ռոբերտ Հ.-ի գործի դատական քննությունը:

23-ամյա Ռոբերտը մեղադրվում է շահադիտական դրդումներով դիտավորյալ սպանություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի հոկտեմբերի 24-ին, ժամը 15-ից մինչև 17-ը Ռոբերտ Հ.-ն Դավիթ Մալյան նրբանցքի շենքերից մեկում վիճաբանել է այդ շենքի բնակչուհի Ա. -ի հետ:

Վիճաբանության ընթացքում նա սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել տանտիրուհու դեմքին, կրծքին ու մարմնի այլ մասերին: Վնասվածքների պատճառով առաջացել է արյան սուր կորուստ, ինչի արդյունքում Ա. -ն մահացել է:

Դրանից հետո Ռոբերտը, ըստ մեղադրանքի, տիրացել է բնակարանում եղած 80 հազար դրամ կանխիկ գումարին ու 5 կտոր ոսկե զարդերին և դիմել է փախուստի:

Տուժող Ա. -ն եղել է Ռոբերտի սիրուհու՝ Մարինեի (անունը փոխված է) ընկերուհին: 40-ամյա Մարինեի մասին որոշ վկաներ ասում էին՝ Ռոբերտի մոր տարիքին էր:

Ըստ մեղադրանքի՝ տուժողի մարմնին հասցվել է դանակի 19 հարված… Հանցագործությունից հետո Ռոբերտը դիմել է փախուստի, մոտ չորս ամիս բացակայել է հանրապետությունից: Հետո վերադարձել է…

Ամբաստանյալ Ռոբերտ Հ.-ն շահադիտական դրդումներով սպանության համար իրեն մեղավոր չի ճանաչում, բայց ընդունում է, որ տուժողին հարվածներ է հասցրել…

Վկա Մարինեն՝ 23-ամյա Ռոբերտի սիրուհին ու սպանված Ա. Ս.-ի ընկերուհին, երկու՝ 12 և 15 տարեկան տղաների մայր է:

Մարինեն  սպանված կնոջ՝ իր ընկերուհու հասցեին դատարանում անբարենպաստ խոսքեր ասաց, ըստ որոնց՝ Ա.-ն, իմանալով Մարինեի ու Ռոբերտի հարաբերությունների մասին, «սիրահետել է» Ռոբերտին, «կռիվ է գցել» Մարինեի ու Ռոբերտի միջև. «Պահի տակ խղճում էի նրան, ասում էի՝ մենակ, հիվանդ աղջիկ ա՝ զոբ ունի, երեխա չունի… Ես խղճից թույլ մարդ եմ, մտածում էի՝ Ա.-ն կամաց-կամաց կհասկանար, բայց Ռոբերտը նրա ներկայությունից հունից դուրս էր գալիս, նա տղամարդ ա՝ հասկանում էր Ա.-ի վերաբերմունքը…»,- նշել է վկան:

Ամբաստանյալը դատարանում հրաժարվեց ցուցմունք տալուց և հարցերին պատասխանելուց:

Գործի դատաքննությունը մոտենում է ավարտին:

Դատաքննությունը լրացնելու համար Ռոբերտ Հ.-ի շահերի պաշտպան Ս. Ասլանյանը հանդես եկավ միջնորդությամբ:

Այս գործով անց է կացվել երկու դատահոգեբանական փորձաքննություն:

Առաջին՝ ամբուլատոր փորձաքննությունը անց է կացրել հոգեբան Էլդա Գրինը, ով եզրակացրել է, թե Ռոբերտ Հ.-ն սպանության կատարման պահին եղել է կումուլյատիվ աֆեկտի վիճակում:

Այնուհետև կատարվել է կրկնակի հանձնաժողովային դատահոգեբանական փորձաքննություն: Հոգեբաններ Մարինե Պետրոսյանն ու Հասմիկ Խաչատրյանը եզրակացրել են, որ նույն Ռոբերտ Հ.-ն հանցավոր արարքի կատարման պահին եղել է ուժգին հուզական վիճակում, ինչն ազդել է նրա վարքագծի ու գիտակցության վրա, սակայն նա ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում չի գտնվել: Մեղադրանքի կողմը հիմնվել է երկրորդ փորձաքննության եզրակացության վրա:

Պաշտպանը երկու դատահոգեբանական փորձաքննությունների՝իրար հակասող եզրակացությունները պարզաբանելու համար միջնորդեց դատարան հրավիրել ու հարցաքննել հոգեբաններ Էլդա Գրինին, Հասմիկ Խաչատրյանին ու Մարինե Պետրոսյանին: Պաշտպանը նշեց, որ մի եզրակացության մեջ նշվել է, թե փորձաքննվողը կումուլյատիվ աֆեկտի մեջ է եղել, մյուս եզրակացության մեջ էլ՝ թե փորձաքննվողը չի գտնվել … ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում: Եզրակացություններում, ըստ էության, խոսք է գնում տարբեր աֆեկտների մասին, հստակեցման կարիք կա՝ ասաց պաշտպանը: Նա նշեց, թե քրեական գործի երեք հատորները տրամադրված են եղել փորձագետներին, սակայն հոգեբան Մարինե Պետրոսյանը «օրենքի խախտմամբ» դիմել է քննիչին՝ խնդրելով ներկայացնել լրացուցիչ տեղեկություններ մեղադրյալի գործողությունների վերաբերյալ կամ՝ վերլուծություն, որը հնարավորություն կտար հանգելու կատեգորիկ եզրակացության:

Ըստ պաշտպան Ասլանյանի՝ քննիչն էլ, կատարելով «փորձագետի պատվերը»՝ ի պատասխան «ստեղծել է» մի փաստաթուղթ, որի նախադեպը չի եղել, և այն ուղարկել է փորձագետին: Վերջինս այդ փաստաթղթի «լույսի ներքո» եզրակացրել է, թե փորձաքննվողի մոտ ֆիզիոլոգիական աֆեկտ չի եղել…

Մեղադրողն ասաց, թե պաշտպանի միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ դատահոգեբանական կրկնակի փորձաքննության եզրակացության մեջ լիովին պարզաբանված են նախորդ եզրակացության հետ առաջացած հակասությունները՝ «ամեն ինչ շարադրված է մանրամասն»:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Հ. Բաբայանը միացավ մեղադրողին, նշեց, թե հոգեկան խիստ հուզմունքի վիճակն իրավաբանական կատեգորիա է, նման վիճակ մեղադրյալի մոտ կարող է առաջանալ տուժողի կողմից ծանր վիրավորանք հասցնելու, ծաղրուծանակի ենթարկելու արդյունքում:

Հ. Բաբայանը մի քանի մեջբերում կատարեց  Ռոբերտ Հ.-ի նախաքննական ցուցմունքից՝ որպես ապացույց, որ տուժողը այնպիսի գործողություններ չի կատարել, որոնք Ռոբերտին կգցեին հոգեկան խիստ հուզմունքի մեջ:

Մասնավորապես, իր նախաքննական ցուցմունքում Ռոբերտ Հ.-ն, պատասխանելով քննիչի հարցին, նշել էր, թե տուժողին ճանաչել է երկու տարի, պատահել է, որ իրենք խոսել են փոխադարձ հայհոյանքներով, ու եթե տուժողն իրեն հայհոյեր ու վիրավորեր, ինքը համարժեք վիրավորանք կհասցներ նրան:

Նկարագրելով տուժողի տանը կատարվածը՝ Ռոբերտը նշել է, թե տուժողը «առաջ է եկել» դեպի իրեն՝ երևի ապտակելու ցանկությամբ, ինքը հետ է քաշվել: Տուժողը նորից առաջացել է, Ռոբերտը հրել է նրան: Տուժողը վերցրել է դանակը, շարժել է աջուձախ՝ վնասելով Ռոբերտի աջ ազդրը: Ռոբերտը նշել է. «Այդ ժամանակ ակնթարթորեն ոլորեցի նրա ձեռքը ու խլեցի դանակը…»:

Ավելին՝ այստեղ

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին