Կարևոր իրադարձություններ

Համայնքային երաժշտական և արվեստի դպրոցներն այսուհետ ունեն նոր երաժշտական գործիքներ

30 Օգոստոս, 2016 18:24
Հեղինակ՝ Տարոն Մարգարյան
Համայնքային երաժշտական և արվեստի դպրոցներն այսուհետ ունեն նոր երաժշտական գործիքներ

Այսօր մենք սկիզբ դրեցինք Երևան համայնքի պատմության մեջ աննախադեպ մի ծրագրի: Ամուր հիմքեր ստեղծեցինք Երևանի արվեստի դպրոցներների սաների երաժշտական ապագայի համար՝ նոր ու որակյալ երաժշտական գործիքներով համալրելով այս կրթօջախները: 

Վերջին տարիներին իսկապես մեծ աշխատանք ենք կատարել մեր երաժշտական և արվեստի դպրոցներում հարմարավետ պայմաններ ապահովվելու ուղղությամբ, և այս կրթօջախների գրեթե 90 տոկոսը հիմնովին նորոգված է:

Այսօր արդեն մշակութային օջախներ հաճախող շուրջ 15000 երեխա ունենք ու, համոզվա՛ծ եմ, որ այդ կրթօջախների նորոգման արդյունքում մենք դեռ կունենանք սաների թվի աճ:
Համոզված եմ նաև, որ մեր տաղանդաշատ երեխաները դեռ բազմաթիվ ձեռքբերումներ կունենան տարբեր փառատոներում՝ բարձր պահելով մեր երկրի պատիվը:

 

Լրահոս

Դիտել ավելին