Կարևոր իրադարձություններ

Հակառակորդի դիրքերից Հայաստանում ամենամոտ գտնվող գյուղի դպրոց այս տարի հաճախելու է 48 աշակերտ

27 Օգոստոս, 2016 15:25
Հեղինակ՝ Արթուր Հայրապետյան
Հակառակորդի դիրքերից Հայաստանում ամենամոտ գտնվող գյուղի դպրոց այս տարի հաճախելու է 48 աշակերտ

Տավուշի մարզի սահմանամերձ և ուղիղ հակառակորդի հրետակոծության ու դիպուկահարների նշանառության տակ գտնվող Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում այս տարի՝ սեպտեմբերի 1-ին, առաջին դասարան կհաճախեն համապատասխանաբար երկու և երեք երեխա:
Այգեպարում առաջին դասարան են գնալու զույգ եղբայրներ Արշակ և Արտակ Անիկյանները:
Հակառակորդի դիրքերից Հայաստանում ամենամոտ գտնվող այս գյուղի դպրոց այս տարի հաճախելու է 48 աշակերտ, երբ տարիներ առաջ այդ թիվը 170 էր:
Շատ ավելի տխուր է պատկերը Ներքին Կարմիրաղբյուրում:
Դպրոցում այս տարի աշակերտների ընդհանուր թիվը 75 է: Քսան տարի առաջ՝ 1996-ին, աշակերտների թիվը 198 էր:
Խորհրդային Միության վերջին տարիներին Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցում սովորում էր 400 աշակերտ:
Ի դեպ, գյուղի դպրոցը վերանորոգվում է ամերիկացի բարերարների ֆինանսական միջոցներով:

Կից նյութը` այստեղ:

 

Լրահոս

Դիտել ավելին