Կարևոր իրադարձություններ

Սուրիկ Խաչատրյանը փորձում է ըստ արժանվույն դիմավորել Սերժ Սարգսյանին. «Ժողովուրդ»

10 Հոկտեմբեր, 2015 08:06
Սուրիկ Խաչատրյանը փորձում է ըստ արժանվույն դիմավորել Սերժ Սարգսյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը եկող շաբաթ այցելելու է Սյունիքի մարզ, որտեղ արդեն սկսել են պատրաստվել նրա այցին: Ըստ ամենայնի, այցելության հիմնական թիրախը լինելու է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, եւ նա հենց տեղում մարզի իշխանական օղակներին ու ՀՀԿ-ի մարզային կառույցին «բացատրելու» է, թե նրանցից ինչ է ակնկալում: Մեր տեղեկություններով՝  Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, որը նաեւ ՀՀԿ-ի մարզային կառույցի ղեկավարն է, իր հերթին պատրաստվում է այդ այցին:

Նա փորձում է մարզում եղած առօրյա բոլոր խնդիրները լուծել, որպեսզի Սերժ Սարգսյանի այցելության ժամանակ սյունեցիների կողմից բողոքներ չլինեն: Ավելին՝ Խաչատրյանին զգուշացվել է, որ նա ամեն ինչ պետք է անի, որպեսզի մարդիկ իրենց բողոքներով չմոտենան Սերժ Սարգսյանին: Երեկ փորձեցինք այս առնչությամբ Սուրիկ Խաչատրյանից մեկնաբանություն ստանալ, սակայն ապարդյուն:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին